Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
02.12.2016 | 00:01

Երանի այն մարդուն, որին չի տանջում իր խիղճը, և ով չի կորցրել իր հույսը։ Հարստությունը բարիք չէ ժլատ մարդու համար, և չկամ մարդու ինչի՞ն է պետք իր ունեցվածքը։ Ով հավաքում է իրեն զրկելով, նա հավաքում է այլոց համար, և նրա բարիքներն ուրիշները պիտի վայելեն։

Ով չար է իր անձի հանդեպ, ո՞ւմ համար բարի կլինի. նա ուրախ չի լինի նույնիսկ իր բարիքների մեջ։ Ավելի չար մարդ չկա, քան նա, ով չարակամ է ինքն իր նկատմամբ, և դա նրա չարության հատուցումն է։


Սիրաքի իմաստությունը 14. 2-6

Դիտվել է՝ 1706

Մեկնաբանություններ